Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ասում են...

Ասում են...
15.07.2008 | 00:00

... թե վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումների շարք է սկսել ինչպես խոշոր գործարարների և առանձին օլիգարխների, այնպես էլ որոշ նախարարների հետ՝ սեփական ինֆորմացիոն դաշտն ապահովելու համար, որի առաջ ներիշխանական աղբյուրները ձգտում են փակ պահել բոլոր դռները։ Փաստորեն, ինֆորմացիոն բլոկադան ճեղքելու և անմիջական «կոնտակտների» ճանապարհով էքսնախագահը փորձում է ուժեղացնել իր ստվերային ներկայությունը ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ պետական օղակներում, ինչը, բնականաբար, շատ է նյարդայնացնում գործող նախագահին։ Ի դեպ, սույն «պրոյեկտի» մեջ է մտնում նաև «երրորդ ուժ» ձևավորելու գաղափարը, որն այս օրերին երկու թևերով է հանդես գալիս, ընդ որում, երևութապես իրարից բացարձակապես անկախ։

Դիտվել է՝ 5065

Մեկնաբանություններ